Բավ է պառակտվել
12-03-2015 16:13

Գյումրիում փոխհրաձգության գործով ձերբակալվել է երկու մարդ

Մարտի 7-ին Գյումրիում տեղի ունեցած զինված պատահարի քրեական գործի առթիվ ձերբակալվել է 2 մարդ, իսկ երեքը հետախուզվում են: Ինչպես հայտնել են Հայաստանի Քննչական կոմիտեում, ձերբակալվել են Գյումրիի բնակիչներ Հովհաննես Տոնոյանը և Համլետ Գևորգյանը: Ստացված ապացույցների հիման վրա մարտի 11-ին Գյումրի բնակիչ Փայլակ Առաքելյանին, ով մեղադրվում է բռնություն գործադրելով խուլիգանության մեջ, պատասխանատվության ենթարկելու մասին որոշում է կայացվել: Որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը, իսկ Առաքելյանին հետախուզում են: Նշենք, որ մարտի 10-ին Գյումրիի բնակիչներ Գրիգորյան եղբայրներին որպես մեղադրյալներ պատասխանատվության ենթարկելու մասին որոշում էր կայացվել: Ա. Գրիգորյանը մեղադրվում է երկու և ավելի անձանց սպանության փորձի մեջ, իսկ Գ. Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի եղանակով ձեռք բերված զենքի կիրառմամբ խուլիգանության մեջ: Նույն օրը՝ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ կիրառվել է կալանավորում և հայտարարվել է հետախուզություն: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումները միջոցներ են ձեռնարկում հետախուզվողներին հայտնաբերելու ուղղությամբ: Տվյալ քրեական գործով նախնական քննությունը շարունակվում է: