Բավ է պառակտվել
19-05-2014 12:17

Ճամբարակ-Դրախտիկ ավտոճանապարհը կրկին երթևեկելի է

Նախօրեին, 15:00-16:10-ի սահմաններում, Տավուշի մարզի Ճամբարակ-Դրախտիկ հանրապետական նշանակության ավտոճանապարհի 5-րդ կմ-ում սարի մասնակի փլուզման հետևանքով փակված ճանապարհն արդեն երթևեկելի է, այս մասին տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունը:150-200 մետր բարձրությամբ հսկա ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել էին ճանապարհը:
Ելնելով արտակարգ իրավիճակից, ինչպես նաև կատարվելիք աշխատանքների բարդությունից, բացի այս ճանապարհը սպասարկող «Հաղարծին» ճանապարհաշինական ընկերության աշխատակիցներից, ճանապարհը մաքրելու աշխատանքներում ներգրավվել են նաև «Իջևանի» ճանշինի աշխատակիցները: