Բավ է պառակտվել
08-04-2015 16:11

Ազատության հրապարակը մինչև ապրիլի 30-ը փակ է

Ինչպես gisher.news-ն տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի կայքից, Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 07.04.2015թ. որոշմամբ, ղեկավարվելով «Հավաքների ազատության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ և 20-րդ հոդվածի 1-ին մասերով, սահմանվել է սահմանափակում ապրիլի 27-ին, 28-ին, 29-ին, 30-ին ժ.00.00-24.00 Ազատության հրապարակում հավաք և հավաքի ընթացքում՝ ժ.20.30-22.00 Ազատության հրապարակ-Սայաթ-Նովա պողոտա-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Ազատության հրապարակ երթուղով երթ անցկացնելու վայրի նկատմամբ՝ առաջարկելով հավաքն անցկացնել «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակում՝ ժ.18.00-22.00, իսկ երթը՝ հավաքի ընթացքում՝ իրազեկման մեջ նշված ժամին՝ «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակից Էրեբունի փողոց-Արցախի պողոտա-Ռոստովյան փողոց-Ազատամարտիկների փողոց – «Էրեբունի» թանգարանին հարող հրապարակ երթուղով։