Բավ է պառակտվել
21-03-2015 08:24

Լոս Անջելեսում «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» է բացվել

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը միաձայն սատարել է Փոքր Հայաստան թաղամասի հրապարակներից մեկը «Հայոց ցեղասպանության հիշատակի հրապարակ» կոչելու առաջարկը:  Նման նախաձեռնությամբ հանդես է եկել քաղաքային խորհրդի անդամ Միթչ Օ՛Ֆարելը: Նրա խոսքով, այդպիսով իրենք հնարավորություն ունեն հարգել Օսմանյան Թուրքիայում զոհված 1.5 մլն հայերի հիշատակը, եւ բոլոր նրանց, ովքեր բազմիցս ճնշվել են իրենց բնակության վայրերում: