Բավ է պառակտվել
26-04-2016 12:22

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազան համալրվում է նորակոչիկներով

Հայաստանի ռուսական ռազմաբազայում սկսվել է պարտադիր զինվորական ծառայության մեկնած զինծառայողների ծրագրված փոխարինումը: Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը  հայտնում է, որ ապրիլի 25-ին ռուսական զորամասերից և ուսումնական կենտրոններից առաջին հերթափոխն է ժամանել Գյումրու կայազոր: Զինվորների և սպաների տեղափոխումը Ռուսաստանից Հայաստան և հակառակ ուղղությամբ իրականացվել է քաղավիացիոն թռիչքների միջոցով: Բոլոր զինծառայողներին տրվել են հայկական կապի օպերատորների սիմ քարտեր, որպեսզի կապը հարազատների հետ չընդհատվի ծառայության ընթացքում: Երեք ամսվա ընթացքում Հայաստանից շուրջ 2000 զինծառայողներ կհեռանան՝ ծառայությունը Հարավային ռազմական շրջանում շարունակելու կամ ավարտելու համար, որից հետո կհամալրեն պահեստազորի շարքերը: Հայաստան ժամանած զինծառայողները տեղաբաշխվելու են Գյումրու և Երևանի կայազորերում: Օտարերկրյա ռազմակայաններում ծառայության անցած ռուս զինծառայողների ընտրությունը կատարվում է ռուսական զինվորական միավորումներում և կրթական կենտրոններում նշանակված հանձնախմբերի կողմից: Թեկնածուների առաջնային պատրաստվածության չափորոշիչներն են հոգեբանական- հոգեկան, ֆիզիկական և պրոֆեսիոնալ բարձր որակները: Զորամաս տեղափոխվելուց հետո հավատացյալ զինծառայողների հետ շփվելու է հոգևորականը: Անձնակազմի հետ աշխատող մասնագետները նորեկներին ծանոթացնելու են զորամասի կյանքին և տարածաշրջանի ավանդույթներին: Երկշաբաթյա հարմարվողականության շրջանում բարձրլեռնային և տաք կլիմայի հետ կապված բժիշկները մշտապես հետազոտելու են նորակոչիկներին, ովքեր պետք է հանձնեն նաև հատուկ անալիզներ և ստանան սեզոնային իմունային պատվաստումներ: Զինծառայողների ռոտացիայի ընթացքում ռուսական ռազմակայանների անձնակազմի քանակը Հայաստանում փոփոխության չի ենթարկվելու: