Բավ է պառակտվել
03-09-2015 08:25

«Դոմոդեդովո» օդանավակայանում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանակավակայանի այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել: Հրշեջները պարզել են, որ հրդեհի օջախը գտնվում է ստորին՝ ցոկոլային հարկում: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 17 միավոր տեխնիկա և 61 մարդ:  Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառը եղել է էլեկտրատեխնիկական անսարքությունը, որը հանգեցրել է կարճ միացման: «Նախնական տվյալներով, հրդեհի բռնկման պատճառն է պղնձե լարերի կարճ միացումը»,- ասել են արտակարգ իրավիճակների ծառայությունից: Օդանավակայանից տարհանվել է 3000 մարդ: