Բավ է պառակտվել
26-11-2015 13:26

«Մի-8» ուղղաթիռի վթարի ժամանակ հայ օդաչու է զոհվել

«Մի-8» ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվածների թվում է երկրորդ օդաչու Լևոն Փանանյանը:Վերջին տվյալների համաձայն կոշտ վայրէջքի արդյունքում ուղղաթիռն ընկել է սառցակալած Ենիսեյ գետի վրա: 12 մարդ զոհվել է, այդ թվում, հրամանատար Ալեքսանդր Մոնածովը և թռիչքի ինժեներ Ռադիկ Վադեեվը: Վթարի տարածք են ուղարկվել ամենագնացներ և փքվող բարձերի վրա մոտորանավակներ  ուղևորներին տարհանելու նպատակով: «Mi-8 ուղղաթիռը թռիչք էր կատարում Կրասնոյարսկի երկրամասում և, ըստ ուղեւորների անհասկանալի պատճառով, վթարի է ենթարկվել Իգարկա օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա», - հայտնել է աղբյուրը: Օդանավը փոխադրվել է «Ванкор-Нефть»-ի 22 աշխատողների: Ավելի վաղ, ԶԼՄ-ները հաղորդում էին, որ Mi-8 տրանսպորտային ուղղաթիռի վթարի նախընտրական վարկածը օդանավի տեխնիկական անսարքությունն է: Այս փաստի առթիվ  Արևմտյան Սիբիրի քննչական վարչության աշխատակիցների կողմից  հարուցվել է տրանսպորտային քրեական գործ քրեական օրենսգրքի  263-րդ հոդվածի 3-րդ մասով: «Անվտանգության կանոնների խախտում և  օդային տրանսպորտի շահագործում, որը երկու կամ ավելի անձանց  մահվան պատճառ է հադիսացել»: