Բավ է պառակտվել
22-05-2015 13:42

ԼՂՀ նախագահը զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին հրամանագրեր է ստորագրել

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի  21-ին ստորագրել է հրամանագիր, որի համաձայն Ռուդիկ Ուսնունցը ազատվել է ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալի պաշտոնից համաձայն սեփական դիմումի այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: Այդ մասին հայտնել են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից: Նույն օրը նախագահի մեկ այլ հրամանագրով Գեորգի Պետրոսյանը ազատվել է խորհրդականի պաշտոնից  սեփական դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ: