07-08-2014 14:09

Արցախում զոհված զինծառայողների ընտանիքներին պետությունն ուշադրության կենտրոնում կպահի

Այսօր, կառավարության նիստում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ Արցախում զոհված եւ վիրավոր զինծառայողների ընտանիքների նկատմամբ ուշադրությունը պետք է լինի պետության եւ հասարակության ուշադրության կենտրոնում:

Իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, թե Հայաստանի կառավարությունն ու ողջ հայ ժողովուրդը սգում է անդառնալի կորստի կապակցությամբ: Հերոսները արժանի պատասխան են տվել Ադրբեջանի ագրեսիայի եւ կանխել հակառակորդի ներթափանցման բոլոր փորձերը:

Հիշեցնենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շփման գոտի դիվերսիոն ներթափանցման մի շարք փորձեր է ձեռնարկել, սակայն բոլոր դեպքերում հակառակորդը հետ է շպրտվել: Պաշտոնական Բաքուն հայտնել է ավելի քան 26 զինծառայողների մահվան եւ երեք տասնյակի վիրավորման մասին:

Հայկական կողմից զոհվել է 6 զինծառայող՝ Զորիկ Գեւորգյանը, Գոռ Գրիգորյանը, Արարատ Խանոյանը, Սարգիս Մովսիսյանը, Ազատ Ասոյանը, Խաչատուր Բադասյան, Արամ Գրիգորյանը: Նրանք հետմահու պարգեւատրվել են ՀՀ եւ ԼՂՀ պետական պարգեւներով: