Բավ է պառակտվել
15-05-2014 21:00

Պետք է հիշել իրական արժեքները, այլ ոչ թե Կոնչիտայի ելույթի մասին խոսել. Հ. Նաղդալյան


Այսօր, ՛՛Հայաստանի պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին՛՛ օրենքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ, ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը անդրադառնալով ընտանիքի միջազգային օրվան, նշել է, այսօր հարկավոր է հիշել ու պահպանել ազգային ավանդույթները:

Նա չի համաձայնել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի այն կարծիքին, թե անկախ Հայաստանում տեղ չունեն կոչումները, որոնց անվանումները նման են խորհրդայիններին:
՛՛Մեր երկիրն իրավամբ կարող է հպարտանալ վաստակավոր գործիչների մեծ թվով: Դրանք մեր ավանդույթներն են, մեր արժեքները: Պետք չէ դա համարել ինչ-որ վայրի նախապաշարմունք: Ի վերջո այսօր ընտանիքի միջազգային օրն է, ժամանակն է հիշել արժեքների մասին: Այլ ոչ թե նորաձեւ երեւույթների կամ ինչ-որ Կոնչիտա Վյուրսթի մասին՛՛,- հայտարարել է Նաղդալյանը: