Բավ է պառակտվել
15-09-2015 16:01

Պետք է գնալ օֆշորի «աղվեսի» հետքերով. Գ. Եղիազարյան

Քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը այսօր անդրադառնալով ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու անհրաժեշտությանը, հիշատակեց ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին և ասաց. «Աուդիտը պետք է լինի, որպեսզի տեսնենք, թե օֆշորի անմեղ «աղվեսը» ոնց է լափել այդ գումարները: Օֆշորի հանճարը մինչ այդ սարքել էր կազմակերպություն, որտեղ միլիոնավոր գումարներ էին փոխանցվում:

Գնաճը կանխելու համար պետք է հասկանանք, թե ինչ է կատարվում ՀԷՑ-ում: Շան գլուխը թաղված է օվկիանոսից այն կողմ, քանի մենք այդ մարդուն չենք բերել, չենք կանգնեցրել ՀՀ ամենաարդար դատարանի առջև, մենք աշխարհում եզակի երկիր կլինենք: Եթե մեկն ինձ ասի, որ աշխարհում Բուրկինա Ֆասոյից սկսած ԱՄՆ-ով ավարտված կա մի երկիր, որտեղ վարչապետը դատվում է գործարարի հետ, որին 33 մլն. դոլարով խափել է ՝ ես ներողություն կխնդրեմ: մենք հատուկ երկիր ենք, այսպիսի երկիր աշխարհում չկա: Պետք է պարզել, թե ՀԷՑ-ՈՒՄ ինչ է կատարվել նախորդ տարիներում»:

 

Մարինե Բարսեղյան