Բավ է պառակտվել
30-06-2016 16:00

Պեսկովը Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներին հորդորում է ծանրութեթև անել հնարավոր ռիսկերը

Այն զբոսաշրջիկները,որոնք որոշել են Թուրքիա մեկնել հանգստանալու, պետք է ինքնուրույն գնահատեն հնարավոր վտանգները: Այս մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ընդ որում, նա հույս է հայտնել, որ Թուրքիայում անվտանգության իրավիճակը կբարելավվի:

«Յուրաքանչյուր զբոսաշրջիկ պետք է ինքնուրույն որոշում կայացնի ու պատասխանատվություն կրի իր անվտանգության համար, եթե որոշում է այնուամենայնիվ նման ուղեւորությունների մեկնել»- ասել է Պեսկովը:

Նախագահի մամուլի քարտուղարը Թուրքիային համեմատել է Փարիզի հետ, որտեղ անցած տարվա նոյեմբերին մի շարք ահաբեկչություններ են եղել ու շեշտել, որ վերջինը նվազ վտանգավոր չէ զբոսաշրջիկների համար: Պեսկովը զբոսաշրջիկներին կոչ է արել պահպանել անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները ու կշռադատել իրենց ուղեւորությունների հնարավոր ռիսկերը:

Հիշեցնենք, որ նախօրերին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են չեղարկել ռուս զբոսաշրջիկների Թուրքիա այցելություններին վերաբերող սահմնափակումները: