Բավ է պառակտվել
25-05-2016 17:49

Ռուսաստանը Սավչենկոյին փոխանակել է Ուկրաինայում ազատազրկված ռուսների հետ

Ուկրաինայում ազատազրկված ռուսներ Ալեքսանդր Ալեքսանդրովն ու Եվգենի Երոֆեևը, որոնց ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի հետ փոխանակելու որոշում էր կայացվել, վայրէջք են կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։
Կիևի օդանավակայանում շարունակում են հավաքվել ուկրաինացի պաշտոնյաները, այդ թվում՝ նախագահ Պյոտր Պորոշենկոն, որպեսզի դիմավորեն Սավչենկոյին տեղափոխող ինքնաթիռը:
Ուկրաինացի ուժայինները Երոֆեևին ու Ալեքսանդրովին ձերբակալել էին 2015 թվականի մայիսի 16-ին՝ Դոնբասում։ Կիևում պնդում են, որ նրանք «ՌԴ Գլխավոր հետախուզական վարչության մարտիկներ են», սակայն Մոսկվան բազմիցս հերքել է դա։ Ապրիլին դատարանը նրանց մեղավոր էր ճանաչել ու ազատազրկել։
Ուկրաինուհի զինծառայող Սավչենկոն դատապարտվել էր Ռուսաստանում՝ Դոնբասում լրագրողների սպանության գործով։ Դատարանն ապացուցված էր համարել, որ 2014 թվականի հունիսի 17-ին նա կրակ է բացել ռուս լրագրողների ու Լուգանսկի աշխարհազորայինների վրա, ինչի հետևանքով զոհվել էին լրագրողներ Իգոր Կորնելյուկն ու Անտոն Վոլոշինը։