Բավ է պառակտվել
08-03-2015 11:47

Թող միշտ լինեք սիրված ու գնահատված. ՀՀ Նախագահի շնորհավորական ուղերձը

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյան շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, ուղերձում ասվում է.

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մեր երկրում պետական քաղաքականության և հասարակական հարաբերությունների զարգացման շնորհիվ հետևողականորեն ընդլայնվում են կանանց հնարավորությունները: Մենք բարձրացնում ենք կանանց ընդգրկվածության աստիճանը մեր պետական, քաղաքական, տնտեսական կյանքի բոլոր ասպարեզներում: Իրականում դա անում եք դու՛ք, սիրելի՛ կանայք՝ արձանագրելով հաջողություններ մասնագիտական ամենատարբեր ոլորտներում, դրսևորելով բարձր պրոֆեսիոնալիզմ, բարեխղճություն և մեծ եռանդ:
Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երջանկություն: Թո՛ղ ձեր ընտանեկան հարկերի տակ միշտ իշխեն սերն ու ջերմությունը, և թո՛ղ միշտ լինեք սիրված ու գնահատված»: