Բավ է պառակտվել
01-04-2016 09:21

Ապրիլի 1-ը Ծիծաղի օրն է

Ապրիլի 1-ին ամբողջ աշխարհում նշվում է Հիմարի կամ Ծիծաղի օրը (April Fools' Day или All Fool's Day): Ադ օրն ընդունված է խաբել հարազատներին, ընկերներին կամ պարզապես ծանոթներին՝ ծիծաղ պարգեւելու համար: Հայտնի չէ, թե որ երկրից է սկիզբ առել այս տոնը: Ամենատարածված վարկածներից մեկն այն է, որ բազմաթիվ երկրներում նախապես ապրիլի 1-ը նշվել է որպես գարնան գիշերահավասարի օր եւ Զատիկ: Ամանորի տոնը միշտ ուղեկցվել է կատակներով եւ ուրախ հնարքներով: Տոնի ավանդույթը գոյություն ունի նաեւ հիմա: Պատճառը բնությունն է. գարնանային եղանակի քմահաճույքները մարդիկ փորձել են հաղթահարել կատակի եւ ծիծաղի օգնությամբ: Տոնի առաջացման վարկածներից մեկն էլ կապված է օրացույցի փոփոխության հետ: Նախկինում Ամանորը նշվել է ոչ թե հունվարի 1-ին, այլ մարտի վերջին՝ մինչեւ 1563-1564 թվականներին Կառլ 9-րդ թագավորը փոխել է Ֆրանսիայի օրացույցը: Մինչ այդ Ամանորի շաբաթը սկսվում էր մարտի 25-ին եւ ավարտվում ապրիլի 1-ին: