Բավ է պառակտվել
04-10-2016 10:07

Հայաստանից մարդասիրական օգնություն տեղափոխող առաջին ինքնաթիռը ժամանել է Սիրիա

Մարդասիրական օգնությամբ Հայաստանից Սիրիա ուղևորված առաջին օդանավը երեկ վայրէջք է կատարել «Հմեյնիմ» ավիաբազայում։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության թվիթերյան էջը, Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսը եղել է ավիաբազայում՝ օգնությունն ընդունելու համար։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ՀՀ Նախագահի հանձնարարությամբ երկու օդանավ մարդասիրական օգնություն կտեղափոխի Սիրիա։