Բավ է պառակտվել
13-07-2016 07:37

Առաջին հինգաստղանի հյուրանոցը բացվեց Երևանում

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց Radisson Blu ցանցի Երևանում առաջին հինգաստղանի Radisson Blu Hotel Yerevan հյուրանոցի բացմանը։

Նախագահը շրջեց Երևանի բարձրակարգ հյուրանոցների շարքը համալրած Radisson Blu Hotel Yerevan-ում, ծանոթացավ կատարված աշխատանքներին, իրականացված ներդրումներին, ստեղծված աշխատատեղերին (շուրջ 135) և առաջարկվող ծառայությունների որակին:
Հյուրանոցի գլխավոր մենեջեր Ջորջ Միուի խոսքով` հյուրանոցը մրցակիցներից տարբերվում է իր յուրահատուկ ոճով։

«Հյուրանոցը գտնվում է մայրաքաղաքի լավագույն հատվածում, այստեղ շատ կանաչ տարածք կա և հանգիստ է, ինչպես նաև հիանալի տեսարան է բացվում դեպի Արարատ լեռը և ողջ Երևանը։ Այդ ամենը նպաստում է, որ Radisson Blu-ն իսկապես ուշադրության արժանի լինի»,- ասաց Միուն լրագրողներին։

Նրա կարծիքով` ցանցի ընդլայնումը կբերի տուրիզմի և բիզնեսի ոլորտների զարգացման, Հայաստանի մասին տեղեկացվածության բարձրացման։
Հյուրանոցի աշխատակիցները պնդում են, որ այցելուները կարող են ունենալ անհրաժեշտ ամեն բան լիարժեք հանգստի և արդյունավետ աշխատանքի համար։

Հյուրանոցում բնակվելու գինը սկսվում է 71 հազար դրամից (մոտ 140 դոլար)։

«Արքայական» համարն արժե 790 հազար դրամ (1600 դոլար), իսկ նախագահականը` 1,7 միլիոն դրամ (մոտ 3400 դոլար)։