Բավ է պառակտվել
02-09-2016 09:16

Առաջին չարտերային չվերթը Ռուսաստանից կմեկնի Թուրքիա

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև չարտերային թռիչքների վերաբերյալ սահմանված արգելքի չեղարկումից հետո Royal Flight ավիաընկերությունն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, կիրականացնի առաջին թռիչքը՝ ռուս զբոսաշրջիկներին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանից տեղափոխելով Անթալիա:

Այս մասին հայտնել է Coral Travel տուրօպերատորի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Մարինա Մակարովան: Նա մանրամասնել է, որ ընկերությունը մտադիր է մինչև հոկտեմբերի սկիզբ լիարժեք ձևավորել թռիչքային ծրագիրը:

Հիշեցնենք, երկու երկրների միջև չարտերային ավիահաղորդակցությունն ընդհատվել էր անցած տարվա նոյեմբերին, երբ թուրքական կործանիչը Սիրիայի օդային տարածքում խոցել էր ռուսական Սու-24 ռմբակոծիչը:

Մոսկվայի և Անկարայի միջև հարաբերությունները սկսել են կարգավորվել ընթացիկ տարվա հունիսի վերջից, երբ Թուրքիայի նախագահը ներողություն էր խնդրել կատարվածի համար, ինչից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է մի շարք հրամանագրեր, որոնցով չեղարկել է ավելի վաղ Թուրքիայի նկատմամբ սահմանված արգելքները: