Բավ է պառակտվել
07-02-2017 16:30

Հայաստանում հրատարակվել է հայ-ադրբեջանական ռազմական տերմինների առաջին բառարանը

Հայաստանում հրատարակվել է «Ադրբեջաներեն-հայերեն, հայերեն-ադրբեջաներեն ռազմական և հարակից տերմինների բառարան». Երեքշաբթի օրն այդ մասին հայտնել է «Զորակն» հիմնադրամի հոգաբարձու, Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Ամենակարևորն այն է, որ տվյալ աշխատությունն առաջինն է իր տեսակի մեջ և ծրագիրը շարունակական բնույթ է կրելու: Արդեն հիմա, մենք լրացումներ ունենք բառարանին: Բացի այդ մենք սպասում ենք այն տարատեսակ մասնագետների և գերատեսչությունների արձագանքին, ում այս բառարանը կհետաքրքրի»,- նշել է Վրթանեսյանը, և հավելել, որ տվյալ պահին հրատարակությամբ հետաքրքրվել է ՀՀ ՊՆ-ն.« Վստահ եմ, որ մենք արձագանքներ կստանանք նաև այլ գերատեսչություններից»,- ընդգծել է նա:
Բառարանի հեղինակ, միջազգային հարաբերությունների մասնագետ Էդգար Էլբակյանն իր հերթին նշել է, որ բառարանի վրա աշխատանքը սկսվել է դեռևս նախորդ տարվա մարտ ամսին:
«Բառարանում ընդգրկված են 1200 բառահոդվածներ և 1300 բառային օրինակներ (ամեն լեզվով): Բառարանը կազմելիս մենք որոշ լեզվական դժվարությունների ենք հանդիպել, քանի որ ադրբեջանական որոշ տերմիններ կարող են ունենալ տարատեսակ համարժեքներ: Ինչևէ, մենք փորձել ենք ընտրել ամենատարածված տարբերակները»,- ընդգծել է Էլբակյանը:
Նա նաև նշել է, որ տվյալ բառարանը կոլեկտիվ աշխատանքի արդյունք է, և ավելացրել, որ.« Մենք այս բառարանը նվիրել ենք այն հայ զինծառայողներին և աշխարհազորայիններին, ովքեր անցած տարվա ապրիլ ամսին պաշտպանում էին մեր պետության սահմանները»:
Նա հայտնել է, որ գիրքը սահմանափակ տպաքանակով է հրատարակվել և տարածվելու է այն նեղ մասնագիտական շրջանում, որի ներկայացուցիչներն աշխատում են ադրբեջանական նյութերի հետ: