14-07-2016 12:34

Ամռան շոգը վերջապես հասավ Երևան

Այս տարի արևոտ Հայաստանում ամառը բավական անձրևային էր։ Սակայն սառը ցիկլոնն աստիճանաբար նահանջում է, և արդեն հանգստյան օրերին Երևանում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36-38 աստիճան։ Հուլիսի 14-18-ը Հայաստանում օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, հաղորդում է Հայպետհիդրոմետկենտրոնը։ Երևանում և մարզերում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ամառը սկսվելուն պես չուրախացրեց պայծառ ու տաք եղանակով։ Ամբողջ հանպետությունով մեկ տեղաց հորդ անձրեւ, կարկուտ։ Շատ բնակավայրերում ավերածություններ եղան բնական տարերքի պատճառով, և ահա եղանակը որոշել է փոխհատուցել պատճառած վնասը բարձր ջերմաստիճանով։

Արարատյան դաշտում և Վայոց Ձորում օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 36-38 աստիճան, իսկ հյուսիսային շրջաններում` 23-28 աստիճան։