Բավ է պառակտվել
19-10-2016 14:53

Հայերեն լեզվով առաջին տպագիր Աստվածաշունչն է ներկայացվել Պրահայի ցուցահանդեսում

Պրահայում անցկացվում է «Հայաստանի գրքի արվեստը դարերի ընթացքում» ցուցահանդես, որում 50 ցուցանմուշի թվում ներկայացված է նաև 1666-1668 թվականներին Ամստերդամում հրատարակված հայերեն առաջին տպագիր Աստվածաշունչը։

Հայերեն լեզվով տպագիր առաջին Աստվածաշունչը պատրաստվել է Կիլիկիո ձեռագրի հիման վրա, որը գրվել էր Կիլիկյան Հայաստանի Խեթում արքայի համար 1295 թվականին և պահպանվել է մինչև մեր օրերը։ Փայտի վրա արված զարդանկարները ձեռք է բերել Ոսկե դարի հոլանդացի հայտնի փորագրիչ և հրատարակիչ Կրիստոֆել վան Սիհեմը (Christoffel van Sichem)։ Նրանցից որոշներն օգտագործվել են Անտվերպենում 1657 թվականին տպված Biblia Sacra–ում։

Զարդապատկերների վրա պատկերված են «Արարման վեց օրերը», որոնք սկսվում են Աստծո «Թող լույս լինի» հռչակումից մինչև մարդու արարում։

Մինչև հոկտեմբերի 25–ը շարունակվող ցուցահանդեսում ներկայացված են հիմնականում կրոնական բովանդակության գրքեր, ինչպես նաև հայ գրողներ Ավետիք Իսահակյանի և Վախթանգ Անանյանի ստեղծագործությունների չեխերեն թարգմանությունները։