Բավ է պառակտվել
16-01-2015 09:03

Գյումրու սպանդի հեղինակին տրամադրվել է հանրային պաշտպան

Gisher.news-ի հետ զրույցում Փաստաբանների պալատի մամլո խոսնակ Հայկ Հակոբյանը տեղեկացրեց, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 15.01.2015թ. որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա: Հիշեցնենք, որ Վալերի Պերմյակովին մեղադրանք է առաջադրվել Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների ընտանիքի վեց անդամի սպանության համար: