15-01-2015 13:14

ՌԴ օրենսդրությամբ Պերմյակովը կարող է ենթարկվել ընդհուպ գնդակահարության


Այսօր Շիրակի մարզի գլխավոր դատախազությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, հաստատեց, որ Պերմյակովի արարքի համար ռուսական օրենսդրությամբ ավելի խիստ պատիժ է նախատեսված, քան ՀՀ օրենսգրքով: Դատախազի խոսքով՝ ՝ ՌԴ օրենսդրությամբ դիտավորյալ սպանության համար ՌԴ օրենսդրությամբ նախատեսվում է նաև գնդակահարությունը որպես պատիժ, բայց նկատի ունենալով, որ Հայաստանը և Ռուսաստանը Եվրոպայի խորհրդի անդամ են (Հայաստանում գնդակահարությունը վերացված է ԵԽ անդամակցությունից հետո, իսկ ԵԽԽՎ անդամ երկրներում պատժի այդ տեսակը չի կիրառվում), Գևորգ Կոստանյանը հասկացնել տվեց, որ նման բան հազիվ թե տեղի ունենա: «Եվ մենք վավերացրել ենք կամ համապատասխանաբար Ռուսաստանի կողմից ստորագրվել է 6-րդ արձանագրությունը, սա հընթացս չենք կարող քննարկել, այլ հետագայում կքննարկենք ռուս իրավապահների հետ»,-ասաց Գևորգ Կոստանյանը։
Պաշտոնյան պատասխանելով, այն հարցին, թե ըստ ՀՀ ոստիկանապետի տեղակալի հայտարարության՝ Պերմյակովը ասել է, որ միտք չի ունեցել սահմանը հատելու և ըստ որոշ մեկնաբանությունների՝ գիտակցել է, որ հանձնվելով ռուսական կողմին, որպեսզի, կոպիտ ասած, իր համար ավելի լավ լինի, ասաց.
«Ես չեմ կարծում, որ ես պետք է մեկնաբանեմ ոստիկանության պետի տեղակալին, բաց երբ կունենանք հարցաքննությունը, մենք մեր քրեական գործով դեռ չենք հարցաքննել, այնուհետև մենք կգնահատենք՝ կոնկրետ ի՞նչ ցուցմունք է տվել և կհամադրենք այլ ապացույցների հետ»,-ասաց Գևորգ Կոստանյանը և ընդգծեց, որ չգիտի, թե կասկածյալն ինչ ցուցմունք է տվել: