Բավ է պառակտվել
29-10-2015 14:16

Պերմյակովին կդատեն Շիրակում

Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների սպանության գործը վստահաբար ուղարկվելու է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին  ասաց գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը:«Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ քրեական գործը ենթակա է քննության Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Վստահ եմ, որ հենց այդ դատարան էլ կուղարկվի գործը, սակայն հարց է, թե որ նստավայրում կքննվի այն»,- ասաց Երեմ Սարգսյանը: Նշենք, որ սպանության գործով նախաքննությունն արդեն ավարտվել է: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչներն այժմ ուսումնասիրում են նյութերը: