Բավ է պառակտվել
28-03-2015 14:40

Պերմյակովի դատը կկայանա Հայաստանում

ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ գործերի, Եվրասիական ինտեգրման և համերկրացիների հետ կապերի հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդևը հայտնել է, որ ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատը, ով մեղադրվում է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության համար, կկայանա Հայաստանի տարածքում:
Այդ մասին նա հայտարարել է Պետդումայի և ՀՀ Ազգային ժողովի պրոֆիլային հանձնաժողովների համատեղ նիստի ընթացքում։ 
«Ռուսաստանն արել է հնարավոր ամեն բան, որպեսզի քննություն ընթանա, և այն ընթանում է։ Դատը նախատեսվում է Հայաստանի տարածքում, ինչն էլ խնդրում է հայ ժողովուրդը»,- նշել է Լեբեդևը։ 
Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, այնուհետև` յոթ օր անց մահացել: