Բավ է պառակտվել
26-03-2016 08:50

Վալերի Պերմյակովն իր օրագրում ներողություն է խնդրել

Ավետիսյանների ընտանիքի սպանությնա մեջ մեղադրվող ռուս զինվորական Վալերի Պերմյակովի օրագիրը հայտնաբերվել է խցում` խուզարկության ժամանակ ռուս քննիչների կողմից:
Օրագրում, ըստ էության, Պերմյակովը ներողություն է խնդրում կատարածի համար:
«Մամ ջան, խնդրում եմ ինձ ներեք, որ արել եմ մի բան, ինչը հակասում է իմ դաստիրակությանը: Ես էլ չեմ հասկանում ինչպես դա եղավ: Խնդրում եմ ինձ ներեք: Գիտեմ, որ իմ արածի համար դաժան պատժի կարժանանամ, բայց հուսով եմ մի օր կհանդիպենք…»,-սա մի հատված է նրա օրագրից:
Վալերի Պերմյակովի գործով դատական նիստի ընթացքում հրապարակվեցին նաև ռուսական կողմի իրականացրած հոգեբուժական-հոգեբանական համալիր փորձաքննության արդյունքները, ինչպես նաև Պերմյակովի` «Օդնոկլասսնիկի» սոցիալական ցանցում արված անձնական գրառումները:
Դատական նիստի ժամանակ փաստաթղթերի հրապարակման փուլում վկաների ցուցմունքները չհրապարակվեցին, փոխարենը տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն ներկայացրեց դատարանին դատակոչված և չներկայացած վկաներին ծանուցագիր ուղարկելու վերաբերյալ: Դատակոչված և չներկայացած վկաները յոթն են:
Գյումրիում, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմակայանը, 2015 թվականի հունվարի 12-ին սպանվել էր մի ամբողջ ընտանիք, մեկուկես տարեկան երեխան մահացել էր մեկ շաբաթ անց հիվանդանոցում։ Հանցագործության կասկածանքով նույն օրը ձերբակալվել էր ռուս պայմանագրային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նա փորձել էր անցնել Թուրքիայի տարածք, և ռուս սահմանապահները նրան հայտնաբերել էին հենց սահմանին: Զենք հափշտակելու և դասալքության համար 2015 թվականի օգոստոսի 12-ին Գյումրիում դատարանը Պերմյակովին դատապարտել է 10 տարի ազատազրկման։ Սպանության մասին գործը հանձնվել է հայկական կողմին և քննվում է առանձին, առաջին նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 18-ին։