Բավ է պառակտվել
13-08-2015 08:47

Պերմյակովը պատիժը կկրի Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում

«Գյումրիի բնակիչ Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամներին սպանելու մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրի շուրջ Հայաստանի և Ռուսաստանի իշխանությունները կարծես թե համաձայնության են հանգել»,-գրում է «Ժողովուրդ»-ը: Երկու երկրների իրավապահները որոշել են, որ Պերմյակովը կմնա Հայաստանում և պատիժն այստեղ կկրի: Բայց նա կպահվի ՌԴ 102-րդ ռազմաբազայի տարածքում գտնվող կալանավայրում։ Այսինքն՝ Հայաստանի ներսում, բայց՝ ՌԴ տարածքում: