Բավ է պառակտվել
09-03-2015 09:13

Գյումրիում փոխհրաձգություն է տեղի ունեցել. կան տուժածներ

Գյումրիում՝ մարտի 8-ի գիշերը փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի արդյունքում վնասվածք է ստացել վեց մարդ: Ինչպես հայտնել է բուժկենտրոնի տնօրեն Արմեն Խաչատրյանը, տուժածներից երեքը հրազենային վնասվածքներ են ստացել, իսկ մյուս երեքը՝ կտրող-ծակող գործիքից ստացած վնավածքներ: Հայտնի են տուժածների անունները՝ Սմբատ Ղազարյան, Գագիկ Ղազարյան, Կնյազ Ղազարյան, Վլադիմիր Հակոբյան, Համլետ Գևորգյան, Գագիկ Ղուկասյան: Վեց վիրավորներից երեքի վիճակը ծայրահեղ ծանր է: Դեպքի վայրում հայտնաբերվել են դատարկ պարկուճներ, մահակներ և վնասված մեքենաներ: Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեից, փոխհրաձգության վայր է անմիջապես մեկնել օպերատիվ քննչական խումբը: Դեպքի վայրում հայտնաբերվել են 5,45 և 9 մմ տրամաչափի պարկուճներ, ինչպես նաև ողորկափող հրացանի պարկուճներ: Հայտնաբերվել են նաև փայտե մահակներ: Տեղակայված մեքենաները վնասված են եղել: Հարուցվել է քրեական գործ երկու կամ ավելի անձանց սպանության փորձի, զինված խուլիգանության և զենքի ապօրինի կրելու փաստով: