Բավ է պառակտվել
09-06-2016 12:36

ՀՀ-ում հայտնված ադրբեջանցի կինը հոգեբուժական հիվանդանոցում հաշվառման է վերցված

Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի կինը հոգեբուժական հիվանդանոցում հաշվառման է վերցված: Այս մասին հայտնել են Ադրբեջանի գերիների, պատանդների և անհետ կորածների պետական հանձնաժողովից: Պարզվել է նաև, որ նա Քեդաբեկի շրջանի Արաբաչի գյուղի բնակչուհի Գաթիբա Իբրահիմքըզը Ալեքպերովան է՝ ծնված 1977թ.: Կինը հաշվառման է վերցված Ղազախի շրջանի հոգեբուժական դիսպանսերում:

Նշենք, որ հունիսի 7-ին հայկական կողմում հայտնված կինը ներկայացել էր որպես Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի, 1977 թվականին ծնված Զոհրա Վալիևա:

Յանըխլը գյուղի բնակիչները պնդում են, որ Հայաստանի սահմանը հատած կինը հայտնի է որպես գուշակ: Բնակիչներն ասել են, որ նա ծնունդով Վրաստանից է, մշտական բնակության վայր չունի, գյուղից գյուղ է անցնում և գուշակություն անում: