Բավ է պառակտվել
09-06-2016 08:44

Հայկական կողմ անցած ադրբեջանցի կինը հայտնի է որպես գուշակ

Յանըխլը գյուղի բնակիչները պնդում են, որ Հայաստանի սահմանը հատած կինը հայտնի է որպես գուշակ:

Բնակիչներն ասել են, որ նա ծնունդով Վրաստանից է, մշտական բնակության վայր չունի, գյուղից գյուղ է անցնում և գուշակություն անում:

«Երկուշաբթի նա ավտոբուս նստեղ եւ Գեդաբեյ ուղեւորվեց»,- նշել է գյուղի բնակիչներից մեկը: Նրա խոսքով, Թելլի անունով կինն առանձնանում է ոչ ադեկվատ պահվածքով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հունիսի 7-ին Ադրբեջանի Թովուզի շրջանի Յանըխլը գյուղի բնակչուհի, 1977 թվականին ծնված Զոհրա Վալիևան հատել է սահմանը՝ հայտնվելով հայկական կողմում: