Բավ է պառակտվել
11-04-2016 10:59

Ադրբեջանի կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների մեծ մասը խեղված է

Նախօրեին Ադրբեջանի կողմից հանձնված հայ զինծառայողների մարմինների մեծ մասը խեղված է։ Ըստ տեղեկությունների՝ ՝ զոհված հայ զինծառայողների մարմինները անդամահատելու պրակտիկային գումարվել են նոր վայրագություններ։ Այս պահին փորձաքննություն է ընթանում։ Տվյալները կկցվեն նյութերին ադրբեջանական կողմին միջազգային ատյանների միջոցով պատասխանատվության կանչելու հետագա գործընթացի համար։

Ավելի վաղ հայտնել էին, որ Ադրբեջանը ԿԽՄԿ եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ հայկական կողմին է հանձնել 18 հայ զինծառայողների մարմինները։

Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի նախաձեռնած ագրեսիան ուղեկցվել է Ժնեւի կոնվենցիաների եւ Միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով։ Հրետակոծության հետեւանքով զոհվել էր 12-ամյա Վաղինակ Գրիգորյանը, եւս երեք երեխա վիրավորվել է։

Ադրբեջանցի զինվորները գործել են ահաբեկչական կազմակերպությունների, որոշ տեղեկություններով՝ գործել են նաեւ ԻՊ վարձկաններ։