24-09-2014 14:30

Արթուրը սպառնացել է ՛՛Պենտեկոստե՛՛ աղանդի նախկին հետևորդի աղջկան մանկապարտեզից առևանգել

«Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սևակ Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսին հայտարարեց, որ երեք օր առաջ իրենց ահազանգը հաշվի է առնվել և ձերբակալվել է Գորիսի քրեակատարողական հիմնարկում գտնվող քրեական հեղինակություն Արթուրը, մականունը՝ Չոփ, ով աղանդավորական հողի վրա զբաղվել է գումարաշորթությամբ:


«Գորիս» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը ահաբեկել ու այդ ճանապարհով հազարավոր դոլարներ է շորթել «Պենտեկոստե» աղանդի նախկին հետևորդից մեկին:
՛՛Սպառնացել է, թե՝ մեքսիկ ընկերներ ունեմ, աղջկադ մանկապարտեզից կտանեն ու կսպանեն: Ու նույնիսկ երեխային տանելու փորձ է նկատել մայրը: Նա հենց ինքն է դիմել մեզ՛՛,-ասաց նա:
Վերջինիս հավաստմամբ՝ Արթուրից առգրաված հեռախոսի զանգերի ստուգումից հետո հանցանքը հիմնավորվել է: Դեպքից անմիջապես հետո «Պենտեկոստե» աղանդի ղեկավարները փորձել են հանդիպել իրեն, նախկինում նրանք սպառնացել են վնասել իր ընտանիքին: