Բավ է պառակտվել
29-01-2014 11:45

Պայթյունի հետևանքով երեք երեխաները և հայրը տեղափոխվել են հիվանդանոց

Հունվարի 28-ին, ժամը` 20.41-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աշոցք գյուղում լսվել են պայթյունի ձայներ, կոտրվել են պատուհաններ:

Ինչպես հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել բնակարանում. փլուզվել է հյուրասենյակի պատը (մոտ 8 քմ) և կոտրվել է 2 պատուհան, 3 երեխա և նրանց հայրը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշոցքի ԲԿ:

Բժիշկների կողմից տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: