Բավ է պառակտվել
15-05-2014 19:56

Մուրացան հիվանդանոցում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել

Այսօր, ժամը 14.35-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Մուրացան փողոցի թիվ 115 շենքում՝ Մուրացան կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի տնօրենի սենյակում, պայթուցիկ սարք է տեղադրված. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ԱԻ օպերատիվ և արձագանքման խմբերը, մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ-ի սակրավորական խումբը:
Փրկարարների և ոստիկանների կողմից իրականացվել է մոտ 60 աշխատակցի տարհանում, այնուհետև ոստիկանության կինոլոգիական ծառայության աշխատակիցների հետ համատեղ զննվել է տարածքը, ինչի արդյունքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել: