12-03-2014 10:56

Գազալցակայանում պայթյունի հետևանքով տուժել են աշխատակիցները

ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մարտի 11-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ Մրգաշատ գյուղի գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «պոլիտրավմա, գանգուղեղային տրավմա, մարմնի տարբեր մասերի ջերմային այրվածքներ» ախտորոշմամբ «Արմավիրի» Բ/Կ է տեղափոխվել գազալցակայանի աշխատակից, 1991 Սուրեն Գ.-ն:

Պարզվել է, որ մարտի 11-ին, ժամը 14.30-ի սահմաններում, Մրգաշատ գյուղում գտնվող գազալցակայանում, 1965 թ. ծնված Գագիկ Վ.-ին պատկանող «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենան լիցքավորելիս տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով գազալցակայանի աշխատակից Սուրեն Գ.-ն տեղափոխվել է հիվանդանոց, իսկ Գագիկ Վ.-ն` ձեռքերի մասում ստացած այրվածքներով բուժօգնության է դիմել «Արմավիրի պոլիկլինիկա» ՓԲԸ:

Հանգամանքները պարզվում են: Քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: