Բավ է պառակտվել
04-05-2016 10:01

Ջրհեղեղ Ռուսաստանում. ավելի քան 3 հազար տներ մնում են ջրածածկ

Ջրհեղեղի հետևանքով, ավելի քան 3 հազար սեփական տներ մնում են ջրածածկ, վերջին օրը նրանց թիվը նվազել է:
Ռուսաստանի յոթ շրջաններում ավելի քան 120 համայնքներ հայտնվել են ջրի տակ: Աշխատանքներ են տարվում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ մամլո ծառայությունը:
3012 առանձնատներ 126 բնակավայրերում շարունակում են ջրի տակ մնալ: Նախորդ օրվանից ջուրը երկու բնակավայրերից հեռացել է, իսկ հեղեղված տների թիվը նվազել է գրեթե 100-ով:
«Ջրհեղեղի իրավիճակը վերահսկողության տակ է առնված Կիրովի մարզի, Պերմի երկրամասի, Բաշկիրիայի Հանրապետության և Նիժնի Նովգորոդի, Օմսկի, Տյումենի և Սվերդլովսկի մարզերում», - հստակեցրել է ԱԻՆ ներկայացուցիչը:
«Բոլոր բնակավայրերում ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներ են անցկացվում, իսկ հենց ջուրը հեռանում է սկսվում են վերանորոգման աշխատանքները», - ասել են ԱԳՆ-ում: