Բավ է պառակտվել
22-11-2016 13:00

Եկեղեցին միշտ աջակցել է ՌԴ և ՀՀ ժողովուրդների եղբայրությանը. պատրիարք Կիրիլ

Եկեղեցին միշտ սատարել է Ռուսաստանի և Հայաստանի ժողովրդների եղբայրական հարաբերություններին: Այդ մասին նոյեմբերի 22-ին հայտարարել է Ամենայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլը Մոսկվայում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ հանդիպմանը:

«Մեր պատմական կապերը, որոնք մեծ օգուտ են բերել մեր ժողովրդներին, այսօր էլ միավորում են մեր ժողովրդներին, այդ կապերն այնքան բարեկամական են, որ ես չգիտեմ` հիմա որտեղ է ավելի շատ հայ ապրում, Հայաստանում, թե Ռուսաստանում»,-կատակել է պատրիարքը:

Նա նշել է, որ «այդ ամենը չէր լինի, եթե եկեղեցին չաջակցեր երկու ժողովրդների եղբայրական հարաբերություններին, որը միշտ հորդորել է, այդ թվում նաև պետական իշխանություններին, զարգացնել այդ հարաբերությունները»: «Հայ համայնքը ռուսաստանյան հանրության բաղկացուցիչ մասն է, նրանք շատ ակտիվ մարդիկ են, շատերը լավ դիրք են զբաղեցնում: Այդպիսին է մեր ռուսական պետության բնույթը` այստեղ յուրաքանչյուրը կարող է հանգիստ աշխատել, կարիերա անել, գումար վաստակել»:

Ամենայն Հայոց կաթողիկոսն իր հերթին շնորհավորել է պատրիարք Կիրիլին 70-ամյա տարեդարձի կապակցությամբ և նշել, որ բոլոր ուղղափառ եկեղեցիների ներկայացուցիչների մասնակցությունը Մոսկվայում անցնող հոբելյանական միջոցառումներին վկայում է այն մասին, որ պատրիարքը մեծ սեր ու հեղինակություն է վայելում ամբողջ ուղղափառ աշխարհում:

«Ուրախալի է, որ մեր պետությունների հարաբերությունները զարգանում են և համագործակցության նոր ոլորտներ ներառում»,-հավելել է նա: