Բավ է պառակտվել
13-02-2016 09:13

Պատրիարք Կիրիլը և Հռոմի պապը կոչ են արել թույլ չտալ համաշխարհային պատերազմներ

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը եւ Հռոմի Ֆրանցիսկոս պապը Կուբայում հանդիպման արդյունքում համատեղ հռչակագիր են ստորագրել: «Շատ բովանդակալից զրույց էր, որը մեզ հնարավորություն տվեց հասկանալ եւ զգալ միմյանց դիրքորոշումները: Այդ զրույցի արդյունքներնն ինձ հնարավորություն են տալիս ասել, որ երկու եկեղեցիները կարող են համատեղ աշխատել ի բարօրություն ողջ աշխարհի քրսիտոնյաների»,-ասել է պատրիարք Կիրիլը: Նա նշել է, որ երկու եկեղեցիները կարող են «համատեղ աշխատել, որպեսզի չլինեն պատերազմներ, որպեսզի ամենուր հարգվի մարդկային կյանքը»: Հռոմի պապն իր հերթին նշել է. «Մենք խոսել ենք որպես եղբայրներ, որովհետեւ մեր հավատը մեկն է, եւ մենք նույն ուղին ենք որոնում: Մենք խոսել ենք շատ անկեղծ, ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ երկխոսության մեջ ես զգացի Սուրբ գուհու ներկայությունը»: Ֆրանցիսկոս պապի խոսքով, իրենք քննարկել են մի շարք նախաձեռնություններ, որոնք «հնարավոր է կյանքի կոչել»: