02-08-2014 12:16

Առաջիկա 70 տարիների ընթացքում պատերազմ չի լինի. Վ. Վարդանով

Հայ-ադրբեջանական սահմանին դիվերսիոն գործողություններ մշտապես եղել են, սակայն այսօր վերջիններիս մասին սկսել ենք ավելի շատ բարձրաձայնել: Անդրադառնալով վերջին շրջանում սահմանում առկա լարվածությանը նման կարծիք հայտնեց հետախույզ Վովա Վարդանովը: Ըստ նրա, սահմանում մեր զինվորները դարձել են ավելի շատ նախաձեռնող և փայլուն կերպով կարողանում են այն պաշտպանել ու հետ մղել թշնամուն:

News.gisher.ru-ի այն դիտարկմանը, որ դիվերսիոն գործողությունները ստիպում են մտածել, թե պատերազմական գործողությունները վերսկսվում են Վարդանովը նշեց, թե այն բացառվում է և կանխատեսեց, որ առաջիկա 70 տարիների ընթացքում պատերազմ չի լինի:

Հոգեբանը նկատում է, որ այսօր մեր երիտասարդները բավականին պատրաստված են ու կարողանում են քաջարի դրսևորվել, չկա վախի մթնոլորտ, ավելին, մեր սահմանը վստահելի ձեռքերում է, իսկ ահա հետախույզի հավաստմամբ մի փոքր ֆինանսական ներդրումների դեպքում սահմանի անվտանգությունն էլ ավելի ամուր կլինի:
Վովա Վարդանովը վստահեցնում է, որ այսօր հայերի շրջանում խուճապ չկա, իսկ ահա հակառակորդը մշտական խուճապի մեջ է, քանի որ պատերազմի դեպքում կորցնելու շատ բան ունեն: Բանախոսը վստահ է, որ հայ երիտասարդը միշտ էլ պատրաստ է, անգամ կյանքի գնով պաշտպանել իր ընտանիքն ու հայերինքը, քանի որ ամեն րոպե հիշում ենք. մենք դեռևս պատերազմող երիկիր են ու գտնվում են ժամանկավոր հրադադարի ռեժիմում: