Բավ է պառակտվել
05-08-2014 13:36

Պատերազմի դեպքում Ալիևյան կլանը կվերանա. Ռ. Բաբայան

Վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը և դիվերսիոն գործողությունները պատերազմի վերսկսման խոսակցությունների առիթ են տալիս: Բացի այդ, սահմանին կանգնած քաջարի զիվորների մահը ստիպում է դիմել ծայրահեղ քայլերի, ինչպես հոգեբան Սամվել Խուդոյանն է նկատում, արթնանում է հայրենասիրական ոգին: Կարելի է ասել, որ դեռևս տագնապ չկա, բայց հայկական կողմն ավելի զգուշավոր է դարձել ու կարողանում է համարժեք և ճիշտ հակահարված տալ թշնամուն:
Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավարի կարծիքով միայն հայրենասիրական ճառերով հայրենիք չես պահի: Հարկավոր է գիտակցել, որ բանակն ընդհանրական է, երկրի խաղաղության համար պատասխանատու է ոչ միայն զինվորն, այլև հասարակությունը: Ըստ նրա, այսօր մեզ հարկավոր է դիվանագիտական հսկայածավալ աշխատանք: Անդրադառնալով Ռուսաստանի վարած քաղաքականությանը, Ռուբեն Բաբայանը նկատում է, որ այս երկիրը նետրալ քաղաքականություն է վարում: Իսկ ահա Ղարաբաղի սահմանին ռուսական խաղաղապահ զորքերի տեղադրումով Ռուսաստանը երկողմանի վերահսկողություն է սահմանում և իր ազդեցությունն է մեծացնում:

Դիվերսիոն գործողությունների հետևանքով հայկական սահմանին վերահսկողությունն էլ ավելի է մեխանում: Սահմանին կանգնած են ոչ միայն զինվորներ, այլև կամավորներ, ովքեր պատրաստ են անգամ կյանքի գնով պաշտպանել հայրենիքը: Չնայած այս ամենին հասարակության շջանում պատերազմի վերսկսման խոսակցություններ են ծավալվում: Բանախոսները նշում են, որ պատերազմը ձեռնտու չէ թե մեզ և թե Ադրբեջանին: Իսկ ահա հայրենիքի հանդեպ պարտքի զգացում պետք է ունենան բացառապես բոլորն, առանց խտրականության:

Gisher.news-ի հետ զրույցում բանախոսները հավելեցին, որ այսօր շատ ու շատ պաշտոնավորներ իրենց որդիներին ուղարկում են արտերկիր, այսպիսով վերջիններս խույս են տալիս ծառայությունից: Սա անընդունելի տարբերակ է, քանի որ վտանգի պարագայում պետք է համախմբվենք բոլորս: Հարկավոր է հիշել, որ մենք հրադադարի մեջ գտնվող երկիր ենք, այսինքն՝ պատերազմը դեռևս ավարտված չէ: