Բավ է պառակտվել
28-06-2014 10:06

Ողջ գյուզը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են. Մովսեսի գյուղապետ

«Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել: Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ:
Մեր թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը, մասնավորապես կրակել է բնակեցված տների, մանկապարտեզների և դպրոցի վրա:
Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին:

Մեր զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասաց, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են, վնասների մասին առայծմ չեմ կարող ասել»,- ասաց Ավալյանը»,–գրում է «Հայկական ժամանակ»-ը։