10-12-2013 12:31

Ճանապարհատրանսպորտային պատահար Գյումրիում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 03.53-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՌԱՖ» մակնիշի (վարորդ Ս. Վ.) 45 ՕՍ 523 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրահեռացման առուն. զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված