Բավ է պառակտվել
21-01-2014 10:41

ՃՏՊ Արցախի պողոտայում, կան տուժածներ

 Արտակարգ իրավիճակների նախարարություն այսօր՝ ժամը 02.53-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայի թիվ 1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 07 ՏՍ 004 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին, ինչի հետևանքով տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:
Տուժածներ՝ 1995 թ. ծնված Ռ. Գ. և 1994 թ. ծնված Ա. Դ. տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Հրշեջ-փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր: