Բավ է պառակտվել
02-03-2015 12:19

Մոսկվայի մետրոյում ուղևորների տոմսերը կստուգվեն նաև ելքում

 

Մոսկվայի մետրոյի ուղևորներին կպարտադրեն պահպանել տոմսերը ոչ միայն մուտքի, այլ նաև կայարանից ելքի ժամանակ: Այդ մասին հարցազրույցի ժամանակ հայտնել է Մոսկվայի մետրոպոլիտենի ուղևորական ծառայությունների ծառայության պետ Անդրեյ Ֆիլատովը: Նրա խոսքով այդ թույլ կտա մեռրոպոլիտենին ավելի գրագետ վիճակագրություն կազմել՝ ոչ միայն տեղեկանալով, ուղևորների մուտքի, այլ նաև նրանց ելքի կետի մասին, ինչպես նաև պատկերացում կազմելով, թե որքան ժամանակ են ուղևորները անցկացնում մետրոյում և քանի կանգառ են անցնում: Մետրոյի ուղևորական ծառայության ղեկավարը նաև նշեց, որ գումարը տոմսերից երկրորդանգամ դուրս չի գրվի: «Մեր աշխատանքը կնմանվի ski-pass-ի աշխատանքին. ուղևորը իր տոմսկը կանցկացնի տուրնիկետով անցնելիս, սակայն ուղևորությունը դուրս չի գրվում», - ասաց Ֆիլատովը: Եթե սկսվի տվյալ համակարգի գործարկումը, ապա ուղևորները պարտադիր կարգով ստիպված կլինեն պահպանել իրենց տոմսերը մինչ ողևորության ավարտը: Փարձագետների կարծիքով ելքում աշխատող փակ տուրնիկետները կօգնեն նաև կրճատել առանց տոմսերի ուղևորների թիվը: Առայժմ հայտնի չէ, թե երբ կսկսի աշխատել այդ նոր համակարգը: Միայն հայտնի է, որ այդ տեղի կունենա «Տրոյկա» քարտերը շրջանառության մեջ մտցնելուց հետո: