Բավ է պառակտվել
25-06-2017 14:17

Մոսկվա-Երևան ուղևորափոխադրող ավտոբուս է կողաշրջվել Մառնեուլի մոտկայքում

Հայկական պետհամարանիշներով ուղևորափոխադրող ավտոբուսը Մառնեուլի մոտակայքում (Քվեմո Քարթլիի մարզ) Թբիլիսի-Թելեթի մայրուղու վրա բախվել է մարդատար մեքենայի հետ:
Բախման արդյունքում ավտոբուսը կողաշրջվել է: ՃՏՊ-ի հետևանքով հոսպիտալացվել է երեք կին:
Տեղեկությունների համաձայն վթարի ենթարկվածը Մոսկվայից Երևան ուղևորվող ուղևորափոխադրող ավտոբուս է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու » հոդվածով, ինչը պատժվում է տուգանքով, կամ երեք տարի ժամկետով ազատ տեղաշարժի սահմանափակմամբ, կամ էլ մինչև չորս տարի ժամկետով ազատազրկմամբ: