Բավ է պառակտվել
13-04-2017 18:45

ՀՀ-ից ՌԴ ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականացվեն միայն ավտոկայաններից. Տրանսպորտի նախարարություն

Հայաստանից Ռուսաստան միջազգային ուղևորափոխադրումներն այսուհետ կիրականցվեն բացառապես ավտոկայարաններից, այս մասին հայտնում են ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից:
«Մենք կոչ ենք անում ուղետոմսեր գնել միայն ավտոկայարաններից ու օգտվել կանոնավոր փոխադրողների ծառայություններից, քանի որ այդ փոխադրումները որակապես շա՛տ ավելի բարձր են և, որ ամենակարևորն է, անվտանգ: Տոմսերը հնարավոր է ձեռք բերել «Հայավտոկայարան» ընկերության բոլոր մասնաճյուղերից ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում»,- հայտարարել է ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արամ Արսենյանը:
Ինչպես նշվում է ընկերության հաղորդագրության մեջ, ոչ կանոնավոր ուղևորափոխդրումներ իրականացնող ընկերությունները, պետք է ապահովեն միայն տուրիստական խմբերի փոխադրումները:
Տրանսպորտային տեսչության աշխատակիցներն արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ սահմանային անցակետերում վերահսկողական միջոցառումներ են իրականացնում, և դա կրելու է պարբերական բնույթ:
«Այն ընկերություններին, որոնք մինչև այժմ գործել են օրենքի շրջանակներից դուրս, առաջարկում ենք իրենց գործունեությունը համապատասխանեցնել գործող կարգին, հակառակ դեպքում նրանց հանդեպ կկիրառվի վարչական պատասխանատվություն»,- նշել է նա:
Ավելի վաղ նախարարությունը փոխադրող ընկերությունների շրջանում դեպի Ռուսաստան 12 կանոնավոր երթուղիներով մրցույթ էր հայտարարել: Մրցույթին մասնակցել է 20 ընկերություն, որոնցից ընտրվել են 11 լավագույն փոխադրողները, որոնք տրամադրել են ստանդարտներին համապատասխան ավտոբուսներ և փորձառու վարորդներ: