Բավ է պառակտվել
08-02-2016 09:55

Ճաքած ապակիով մարդատար ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայում

Airbus A330 մարդատար ինքնաթիռը ճաքած ապակիով վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում: Ինքնաթիռը Մոսկվայից մեկնում էր Պետրոպավլոսկ-Կամչատկա: Թռիչքի ժամանակ դիմապակուն ճաք է առաջացել: Սուրգուտի շրջանում ինքնաթիռը շրջվել էր և վերադարձել Մոսկվա: «Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան»,- ասել են արտակարգ իրավիճակների ծառայությունից: Airbus A330-ում եղել է 240 ուղևոր, անձնակազմի 10 անդամ: