Բավ է պառակտվել
16-09-2016 13:21

Երևանում երթուղային տաքսին բախվել է բեռնատարի

Ուրբաթ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 10։40-ի սահմանում Նուբարաշենի խճուղում բախվել են 42-ամյա Մխիթար Անտոնյանի վարած «ԳԱԶ 32213» մակնիշի և 58-ամյա Դավիթ Սահակյանի անվամբ գրանցված «ԶԻԼ 131» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով 3 հոգի, ովքեր եղել են թիվ 47 երթուղին սպասարկող «Գազելի» մեջ, տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության ծառայողները և ՀՀ ՔԿ քննիչները, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Գազելի» վարորդը, ով բախվել է «ԶԻԼ»-ի հետնամասին, իսկ «ԶԻԼ»-ն էլ վարել է ուսանող, ով վարորդական դասընթացների էր մասնակցում», - նշվում է հաղորդագրության մեջ։