Բավ է պառակտվել
05-11-2015 10:30

Մոսկվայից հատուկ չվերթով Երևան կբերեն վթարից տուժած ուղորներին ու զոհերի մարմինները

Հատուկ չվերթով այսօր՝ նոյեմբերի 5-ի երեկոյան, Մոսկվայից Երեւան կժամանեն Տուլայում ավտոբուսի վթարից տուժած 32 ուղեւոր. օդանավում կլինեն նաեւ վթարի 8 զոհերի մարմինները: Այս մասին հայտնեցին ՌԴ-ում ՀՀ դեսպանատնից: Հայաստան ժամանողների ընդհանուր թիվը 59-ն է, որոնցից 10-ը կառավարական հանձնաժողովի անդամներն են, 17-ը՝ զոհված ուղեւորների հարազատները, իսկ 32-ը՝ տուժած ուղեւորները, որոնք հիվանդանոցում բուժօգնություն են ստացել եւ արդեն դուրս են գրվել: Պատվիրակությունը Տուլայից Մոսկվա է մեկնելու Մոսկվայի ժամանակով 12:00-ին, Երեւանում կլինի 20:00-ի սահմաններում: