Բավ է պառակտվել
02-11-2013 20:12

Ալլահշուքյուր Փաշազադեն հանդիպել է հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին

ԱՊԱ-ի փոխանցմամբ` Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն նոյեմբերի 1-ին հանդիպել է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին։ Հանդիպումը կայացել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի խնդրանքով։

Փաշազադեին հայտնել են, որ «գերուն չեն նեղացնում, հոգ են տանում նրա մասին»:

Հիշեցնենք, որ օգոստոսի 8-ին չկողմնորոշվելու հետևանքով շարքային զինծառայող Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում: